20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեսպան Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին

Նոյեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորեց դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով և հույս հայտնելով, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում:

Վրաստանի նախագահը նաև իր շնորհավորանքները փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

Նախագահ Մարգվելաշվիլին իր խոսքում գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջև գոյություն ունեն ակտիվ քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ինտենսիվ շփումներ և փոխայցելություններ:

Նախագահ Մարգվելաշվիլին և ՀՀ դեսպանը համակարծիք էին, որ վերընթաց զարգացող հայ-վրացական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:

Նույն օրը Վրաստանի ԱԳՆ-ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Վրաստանի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիին:

Փոխնախարար Զալկալիանին, շնորհավորելով ՀՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ խորհրդանշական է, որ ՀՀ դեսպանն իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում սկսում է Վրաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում:

Դավիդ Զալկալիանին նաև գոհունակությամբ նշեց, որ վրացական կողմն ուրախ է, որ Վրաստանում տարեցտարի աճում է հայ զբոսաշրջիկների թիվը:

Իր հերթին դեսպան Սադոյանը նշեց, որ կարևոր է, որպեսզի վրացի զբոսաշրջիկները թիվը դեպի Հայաստան ևս աճի՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք կկատարի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ