26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիան երբևէ չի կարող անելիք ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Շարմազանովը պատասխանել է Չավուշօղլուին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանոﬖ արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանի ցանկացած որոշման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

«Արﬔնպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ Չավուշօղլուի նման հայտարարությունը հերթական անգամ ի ցույց է դնում Թուրքիայի քաղաքական ղեկավարության ապակառուցողական և հակահայկական էությունը։ 

«Պարոն Չավուշօղլուն այս հայտարարությամբ ցույց տվեց, որ Թուրքիան չի կարող երբևէ անելիք ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև վերահաստատվեց Թուրքիայի ապակայունացնող բնույթը»,- «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Շարմազանովը: Նա շեշտեց, որ արցախյան հիﬓահարցում առաջընթացը հնարավոր է նախևառաջ Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտության ﬕջոցով: Շարմազանովը վստահ է, որ այլ ելք չի կարող լինել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ