20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Դիմելու եմ ՄԻԵԴ, որ ինձ ցանկանում են սպանել». Եղնուկյան/տեսանյութ/

«Իմ վերջին հույսը սպառվեց և կարող է կյանքս ողբերգական ավարտ ունենա»,-այսօր՝ նոյեմբերի 30-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը:

Նա հանդես եկավ հայտարարությամբ և ընդգծեց, որ ինքը ծայրահեղ ծանր վիճակում է և տառապում է մի քանի հիվանդությամբ: Մինչ դատավորը հրաժարվում է իր գործը առանձնացված մասով քննել և հրաժարվում է իր կալանքը փոխարինել գրավով:

Եղնուկյանը փաստում է, որ դատարանը իրեն արդեն դանդաղ մահվան է դատապարատել, մինչդեռ ինքը «Սասնա ծռեր»-ի անդամ չէ և իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է:

«Քսան տարուց ավելի է  տառապում եմ շնչառության հետ կապված  հիվաանդությամբ: Քնի ժամանակ շունչս փակվում է և կարող եմ քնել ու չարթնանալ, քանի որ ես քնած ժամանակ օգտագործում եմ դիմակ, որը օդ է մղում իմ օրգանիզմ: Ես շաբաթը երկու անգամ թորած ջուր եմ ստանում հանձնուքի հետ: Ընտանիքս ստիպված գնեց շարժական օդորոակիչ, որպիսի չմեռնեմ բանտում»,-նշում է Եղնուկյանը:

Նա հայտնում է, որ ունի  «օստրեոխոնդոզ» հիվանդություն և ողնաշարի երկու ճողվածք:

«Իմ արյան ճնշումը բարձրանում է և դատավարության ժամանակ արդեն մի քանի անգամ իմ համար «Շտապ օգնություն» է հրավիրվել: Բոլոր բժիշկները նշել են, որ իմ մոտ սուր հիպերտոնիա է:Երկու պապերս և տատս մահացել են ինսուլտից ու հիմա ես դատավորի կամայականության պատճառով կարող եմ մեռնել ինսուլտից: Ես չեմ կարող մասնակցել այս դատական նիստերին, սակայն ամեն անգամ ինձ դատարան են բերում շատ լավ գիտակցելով, որ կարող եմ մահանալ: Սա լավագույն դեպքում խոշտանգում է, իսկ վատագույն դեպքում սպանություն: Դիմելու եմ ՄԻԵԴ հայտնելով , որ ինձ ցանկանում են սպանել»,-մոտ երսուն րոպե տևած հայտարարության տեքստում շեշտել էր Կարո Եղնուկյանը: 

Գործով պաշտպանները միացան միջնորդության և նշեցին, որ Եղնուկյանը քաղաքական բանտարկյալ է, քանի որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

Նշենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ