13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Բյուջեի վերաբերյալ պատգամավորների առաջարկներից շատերն անհաս են

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ՀՀ ԱԺ  մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ 4 միլիարդով ավելացել է պահուստային ֆոնդը, քանի որ 2018 թ-ին կան բավական շատ միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել չծրագրավորված ծախսերի:

Նա նաև տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից ներկայացվել է 100-ից ավելի առաջարկ, սակայն կան բավական առաջարկներ, որ անհաս են: «Դժվարանում ենք որևէ ֆինանսավորում նախատեսել, եղել է, որ առաջարկել են այս կամ այն ոլորտի ֆինանսը բարձրացնել, դրանց գերակշիռ մասը առողջապահության ոլորտին է վերաբերել: Իհարկե, ակտուալ են առաջարկները, բայց պիտի դուրս գանք մեր հնարավորություններից, հաշվի առնենք մեր սահմանափակումները»,-ասաց նա: Վերջինս 2 օր խնդրեց, որպեսզի խմբագրումներն ավարտվեն ու ուղարկվեն Ազգային ժողով:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ