Ռուսական «Զվեզդա»-ն պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին
«Ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությունը իր յութուբյան էջից է հանել, նրանց ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որտեղ ընդունում է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական՚,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդմանը, որտեղ ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատվում էր Երրորդ ռեյխի զինանշանի, Գարգեին Նժդեհը՝ ուկրաինացի Բանդերայի հետ, շեշտելով՝ «Հայաստանի իշխող ուժը հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»:
Շարմազանովը նկատեց, որ այդ ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ տրամաբանությունից, նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին: «Պետությունն իր կարծիքն արտահայտել է իր խողովակներով:
Նժդեհը, անկախ նրանից ով ինչ որակավորում կտա, մեր ազգի մեծագույն հերոսներից մեկն է, ի շնորհիվ նրա՝ մենք ունենք անկախ Սյունիք, հերոսացած Ղարաքիլիսայի ժողովուրդ: Նժդեհը հայ ժողովրդի համար ունի այն նշանակությունն, ինչ օրինակ՝ Ալեքսանդր Սովորովը ռուս ժողովրդի համար»,-հավելեց նա: