28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր ադրբեջանական իշխանությանը. ՀՀԿ

«Դեռևս նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի հանդիպումը ՌԴ: Պարոն նախագահը ներկայացրել է իր և ՌԴ նախագահ Վլ. պուտինի ահնդիպման արդյունքները: Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, ու դրանք կարող ենք բնութագրել որպես իսկապես դաշնակցային»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ նիստի ժամանակ քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը ՀՀ, այն կուսակցության կողմից դրական է գնահատվել: Նիստին անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական, ներկուսակցական, կազմակերպչական հարցերի:

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, թե կա «մենյու», որտեղ փաթեթային տարբերակն է հիմնականում դրված, և եթե այդ տարբերակը խախտվի հօգուտ որևէ մեկի, կխախտվի նաև հավասարակաշռությունը, Շարմազանովն ընդգծեց. «Կարծում եմ ոչ թե փաթեթային տարբերակ, այլ պարոն Լավրովը նշել է սկզբունքների մասին, որոնք պետք է լինեն մեկ փաթեթի մեջ, ոչ թե առանձնացվեն: Սա հզդակ ազդակ է Ադրբեջանին, որովհետև նա է փորձում տարիներ շարունակ ձևափոխելով համանախագահների հայտարարությունները՝ այս կամ այն սկզբունքն առանձնացնել»: Շարմազանովն ասաց, որ համանախագահները խոսում են տարածքային ամբողջական մասին, ուժի անթույլատրելիության մասին, սակայն դա Ադրբեջանի կողմից չի ընդունվում:

«Լավրովը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը անքակտելի սկզբունք է, և առանց դա հաշվի առնելու խնդրի լուծում չի կարող լինել: Նա նաև նշեց, որ չնայած ռուս-ամերիկյան հարաբերությունների ոչ հարթ լինելուն շատ հարցերում՝ ղարաբաղյան հարցում այս երկրներն ունեն նույն դիրքորոշումը: Սա շատ կարևոր է: Եվ բոլոր այն հեքիաթները, որ մինչև հանդիպումները գրվում էր ադրբեջանական մամուլում, մենք տեսանք, որ հօդս ցնդեցին: Եվ եթե գումարենք պարոն Նալբանդյանի մեսիջները, որ պետք է իրականացնել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի, Ժնևի պայմանավորվածությունները, գալիս է վերահաստատելու, որ հայկական կողմը ոչ միայն իր դիրքորոշումը չի փոխել, այլ հստակեցրել է դրանք: Որևէ սկզբունք չի կարող մյուսի նկատմամբ ունենալ առանջայնություն: Սա հստակ ուղերձ է Ադրբեջանի ղեկավարությանը»:

ԱԺ փոխնախագահը խոսքով՝ այս հարցում պետք է իրատես լինել ու գիտակցել, որ այս խնդիրը չի կարող շուտափույթ լուծում ունենալ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումը: 

Լավրովի մեկ այլ հայտարարության վերաբերյալ, թե Ադրբեջանը կարող է լինել ԵՏՄ-ում, իրենք դրան դեմ չեն, բայց ոչ մեկին չեն կարող պարտադրել, Շարմազանովն ասաց.  «Երբ նման խնդիր լինի ԵՏՄ-ում, Հայաստանն իր տեսակետը կհայտնի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ