11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Եթե Զարուհուն հաջողվի ժողովրդին ոտքի հանել, մենք այդ ժողովրդի մեջ կլինենք»

 «Ամեն ինչ հնարավոր է,  քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Ես ինքս Զարուհու հետ որևէ խնդիր չունեմ»,-Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը հեղափոխության գործում համագործակցի անհնազանդության կոչ անող «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահի Զարուհի Փոստանջյանի հետ, պատասխանեց ճակատի նախաձեռնող խմբի անդամ Պետրոս Մակեյանը։

Նա հիշեցրեց, որ  Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունից հետո Զարուհի Փոստանջյանը բացասական պատասխան էր տվել, իսկ  դրանից հետո արդեն քննարկում նրա հետ չի եղել։ «Ես էլի եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ եթե Զարուհուն հաջողվի ժողովրդին ոտքի հանել, մենք այդ ժողովրդի մեջ կլինենք։ Ես գտնում եմ, որ պարտադիր չէ, որ հենց մենք դա անենք: Եթե ժողովրդին հանողն ազնիվ քաղաքական թիմ է, անհատ է, մենք խնդիր չունենք։ Զարուհու պարագայում որևէ խնդիր չկա»:

Պետրոս Մակեյանը նաև հայտնեց, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները շաբաթվա մեջ երկու անգամ հանդիպում են, աշխատանքային պլաններն են քննարկում խմբերում: «Շատ ինտենսիվորեն քննարկվում են Ղարաբաղի հարցը, Եվրամիության համաձայնագրի հարցը, մի շարք այլ հարցեր:

Ժողովրդի հետ էլ ենք աշխատում, բայց դեռ փողոց դուրս գալու կոչեր չենք անում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ