15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեզանում իսկապես յուրահատուկ սրտացավություն կա ընտանիքի, երեխայի նկատմամբ. Արա Բաբլոյան

Այսօր «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այս առթիվ  Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը:

«Սա երեխաներին վերաբերող երկրորդ տոնն է պաշտոնական օրացույցում, սակայն բոլորիս էլ պարզ է, որ այն, ինչ վերաբերում է երեխաներին, մշտապես դուրս է պաշտոնականության սահմաններից և ձևաչափերից։ 25 տարի առաջ ՀՀ-նն նույնպես վավերացրեց երեխաների իրավունքների մասին կոնվենցիան։ Այսօր ՀՀ ԱԺ-ն միանում է ՅՈւՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը՝ պաշտոնական խոսափողը տրամադրելով երեխաներին»,-ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Նա նկատեց, որ երեխաների իրավունքներն ու դրանք պաշտպանելու պարտավորությունը մենք ամրագրել ենք նաև համապատասխան օրենսդրական հիմքով։ «Սակայն մեր վերաբերմունքն ու ըմբռնումները արձանագրել ենք ամենից առաջ մեր ազգային արժեհամակարգում։ Չափազանցած չեմ լինի, որ մեզանում իսկապես յուրահատուկ սրտացավություն կա ընտանիքի, երեխային նրա ապագայի ու ճակատագրի հանդեպ։ Այլ բան է, որ մեր ընկալումներում ու ամենօրյա գործունեության մեջ դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի երեխաների համար ապահովենք ավելի բարեկեցիկ մանկություն»,- նշեց Բաբլոյանը։

Նրա խոսքով՝ հաճախ երեխաների իրավունքների պաշտպանություն ասվածը փորձում են տեղավորել մեծերի պատկերացումների շրջանակներում՝ առանց հաշվի առնելու, թե ինչպես է երեխան ինքը պատկերացնում այդ ամենը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ