28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երկիրը չարիքի մեջ է. Հայրիկյանը հացադուլի կնստի

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 20-ից հացադուլ է անցկացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` ընդվզելով հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ: ԱԻՄ նախագահը ցանկանում էր կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար և այդ հարցով դիմել է ԿԸՀ: Վերջինս պատասխանել է, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն: Առաջնորդվելով քաղաքացիական պատասխանատվությամբ՝ ԿԸՀ հակասահմանադրական գործողությունների դեմ, Հայրիկյանը հացադուլ կհյտարարի` պահանջելով կատարել Սահմանադրության պահանջը:

«Հացադուլը պետք չէ դիտել, որպես ծայրահեղ միջոց: Հացադուլը ի վերջո պայքարի ձև է ու ուշադրություն գրավելու տարբերակ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հայրիկյանի քայլը մեկնաբանեց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանի խոսքով` Հայրիկյանը բազմիցս է խոսել պայքարի այս ձևի մասին.«Փաստորեն մեր ժողովրդի ուշադրությունը գրավելու համար պետք է հասնել այդ աստիճանին: Սա նշանակում է, որ մեր ժողովրդի վիճակըողբալի է: Հայրիկյանի նման քաղաքական գործչից դուրս եկած ցանկացած բառը պետք է և՛ իշխանությանը, և՛ ժողովրդին: Երկիրը չարիքի մեջ է, բանակը կիսաքայքայված վիճակում, նկատի ունեմ հոգեբանական վիճակը: Մարդիկ առավոտից գիշերը ստրուկի վիճակում աշխատում են ու չեն կարողանում ապրել: Սոցիալ-հոգեբանական ճգնաժամ է: Սակայն այս բոլոր չարիքների գլխավոր չարիքը Սահմանադրությունն է»:

«50 տարուց ավելի քաղաքական գործնեություն ունեցող ԱՄԿ-ԱԻՄ-ը նորից պայքարի ճանապարհին է: Մենք հավատացնում ենք ժողովրդին, որ պայքարի խաղաղ ձևեր կան, որ ելքի ձև կա: Ես շատ ցավում եմ, որ Հայրիկյանը ստիպված է եղել պայքարի այս տարբերակը ընտրել, բայց սա իր որոշումն է ու անքննելի է»,-եզրափակեց Գագիկ Սարուխանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ