28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնի տարածքում

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնում, այնուհետև Գյումրիի քաղաքապետարանում անցկացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

Մասնավորապես, վարչապետին զեկուցվել է պատմական կենտրոնի՝ Շիրազի և դրան հարակից փողոցների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ շաբաթ անց իրեն ներկայացնել շինաշխատանքների վերաբերյալ հստակ ժամանակացույց: «Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս գալ շինհրապարակ, առավել ևս, որ եղանակային պայմանները դա թույլ են տալիս: Ենթակառուցվածքները պետք է վերականգնել ժամանակակից նորմերին համապատասխան»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադարձ է կատարվել նաև «Կումայրիի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման, ինչպես նաև Կումայրի պատմական կենտրոնի գոտիավորման աշխատանքներին: Վարչապետը առաջարկել է գոտիավորման ավարտից հետո այն ներկայացնել ներդրողներին, ինչպես նաև Ռուսթավելի, Շիրազի և մյուս փողոցների բնակիչներին:

Զեկուցվել է նաև, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավված վարկային միջոցներով Գյումրիի մյուս փողոցների վերականգման աշխատանքները կսկսվեն առաջիկա գարնանից: 

Կարևորվել է նաև պատմական կենտրոնի և, ընդհանրապես, Գյումրիի կանաչապատման հարցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ