Միլիոնավոր դոլարներ․ ինչիպիսին են Victoria’s Secret-ի ամենաթանկարժեք կրծկալները /ֆոտո/

Շուտով կմեկնարկի աշխարհի ամենասպասված շոուներից մեկը՝ Victoria’s Secret-ի ամենամյա շոուն, եւ դրա մանրամասները խիստ գաղտնի են պահվում։
Սակայն գլխավոր ինտրիգը բացահայտված է՝ հայտնի է, թե ով է ներկայացնելու ցուցադրության «զարդը»՝ Fantasy Bra-ն, թանկարժեք քարերով պատված կրծկալը։ Այն կներկայացնի մոդել Լայս Ռիբեյրոն։
Ահա թե ինչ տեսք ունեն բռենդի ամենաթանկարժեք կրծկալները։

Սա այս տարվա հայտնի կրծկալն է՝ կապույտ շափյուղաներով պատված։ Այն արժե 2 միլիոն դոլար։

Ամենաթանկարժեք կրծկալներից է 2013-ին ներկայացրած The Royal Fantasy Bra-ն, որը ցուցադրում էր մոդել Կենդիս Սվեյնպոլը։ Այն արժեր 10 միլիոն դոլար։

2008-ին մոդել Ադրիանա Լիման ներկայացրեց The Black Diamond Fantasy Miracle Bra-ն, որն արժեր 5 միլիոն դոլար։

2006 թվականին Victoria’s Secret-ը ներկայացրեց The Hearts on Fire Diamond Fantasy Bra-ն։ Այն կրում էր Կարոլինա Կուրկովան, կրծկալն արժեր 6,5 միլիոն դոլար։

Ռեկորդային արժեք ունեցող կրծկալներից է 2005-ին ներկայացված The Sexy Splendor Fantasy Bra-ն։ Կրծկալը ներկայացրեց մոդել Ժիզել Բունդխենը, այն արժեր 12,5 միլիոն դոլար։

2004-ին ներկայացվեց 10 միլիոն դոլար արժողությամբ The Heavenly «70» Fantasy Bra-ն։ այն 70 կարատանոց ադամանդ էր զարդարում։

Եւս մեկ թանկարժեք կրծկալ, որ ներկայացրեց Հայդի Կլումը 2003-ին՝ The Very Sexy Fantasy Bra-ն արժեր 11 միլիոն դոլար։

The Star of Victoria Fantasy Bra -ն՝ 2002-ին, արժեքը՝ 10 միլիոն դոլար։

Եվս մեկ թանկարժեք կրծկալ՝ 2001-ին ներկայացված։ Այն արժեր 12,5 միլիոն դոլար։

Եվ վերջապես ռեկորդակիր կրծկալը։ 2000-ին այն ներկայացրեց մոդել Ժիզել Բունդհենը։ The Red Hot Fantasy Bra արժեր 15 միլիոն դոլար։ Այն հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ իբրեւ ամենաթանկարժեք ներքնազգեստ։