06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավելի արդիական հարց կա

Որևէ դրական տեղաշարժ իրականում չի արձանագրվել. Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով Կառավարությունից ու ներկայացված 2018 թվականի բյուջեի նախագծից:

Նա ընդգծեց, որ ամեն տարի ասում են, որ եկող տարի ավելի լավ կլինի, սակայն հակառակն ենք արձանագրում: Դիտարկմանը, թե կարծես թե Կառավարության ներկայացուցիչներին այդքնա էլ դուր չեկան կոշտ քննադատությունները, նա արձագանքեց. 

«Կաշկանդող ոչ մի բան մեզ համար չի կարող լինել, մենք միշտ մատնանշում ենք եղած խնդիրները, այդպես էլ շարունակելու ենք անել»:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե այս քննադատությունների ֆոնին ակտիվացել են ներքին քննարկումների ԲՀԿ-ՀՀԿ մակարդակով կոալիցիայի վերաբերյալ, ապա պատգամավորը շեշտեց. «Դասական առումով քաղաքականության մեջ զարգացումներն արագացնելը, վաղաժամկետ գնահատականներ տալն անշնորհակալ գործ է, այս պահին քննարկվում է թիվ մեկ քաղաքական ու տնտեսական փաստաթուղթը՝ բյուջեն, հետագա զարգացումների հետ կապված ճիշտ ժամանակին հանդես կգանք պաշտոնական դիրքորոշումներով:

Այս պահին նման քննարկում մեր կուսակցությունում չկա»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ