29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ պիտի հատուկ վերաբերմունք լիներ «Առինջ» մոլի նկատմամբ

Դեռ երեկվանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում բարձրաձայնում էին «Առինջ մոլի» առևտրականների հարցը: Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցը կրկին վերաբերում էր մոլում ՊԵԿ ստուգումներին: Նա հարցրեց, թե համեմատել են մյուս առևտրային կենտրոնների ստուգումների ծավալը այս մոլի հետ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այսօր Կառավարությունը և ՊԵԿ-ը գործում են այն օրենսդրական դաշտում, որը ձևավորել եք դուք: ՓՄՁ-ի ազատ շնչելու համար չափազանց շահագորգռված են ոչ միայն խոսքով, այլ համարում ենք շարժիչ ուժը տնտեսության: Ավելին, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություներ ենք կատարել, որ փոքր և միջին բիզնեսը ավելի հանգիստ զգա, և արձագանքն ունենք»:

Ինչ վերաբերում է «Առինջ» մոլին, ապա վարչապետը նշեց, որ ենթադրում էր, որ հարցեր կլինեն, ուստի վիճակագրությամբ էր եկել:  Վարչապետ նշեց, որ օրենք է ընդունվել, որ այն ՓՄՁ-ները, որոնք մինչև 110 հազարի շրաջառություն ունեն՝ պարզեցված հարկ են տալու և ասել են, որ պետք է հաշվառվի: «Հիմա Առինջ մոլում գործում է 748 սուբյեկտ»,-ասաց նա և թվարկեց, որ այդքանից 157-ը մինչև մեկ միլիոն է, 208-ինը՝ 1-3մլն, 204՝3-ից 5, 140- 5-10մլն և այլն: «Մենք ընդամենն ասում ենք, որ գալիս ենք՝ հաշվառում ապահովենք, ասում ենք, որ եթե այս թվերն են ձեզ մոտ, որևէ բեռ չի փոփոխվելու: Աշխատողների թվաքանակը 338-ն է այս կառույցում, այսինքն՝ 0,4 մարդ է աշխատում: Հիմա եթե դուք փաստ ունեք, որ այլ մարեկտներում ավելի լոյալ ենք նայում, պատրաստ ենք քննարկել»,-ասաց նա և նշեց, թե կարող են օրենք ընդունել՝ հաշվառում չանենք, չեն անի այդ դեպքում:

«Եթե ճիշտ են թվերը, որևէ մեկի վրա բեռ չի լինելու: Բայց եթե 110 հազարի շեմն անցնում է՝ ձեր ձեռքին է, եկեք՝ շեմը փոխենք, այս կողմ, թե այն կողմ: Ձեր ձեռքին է, կարող է նաև հայտարարենք Առինջ մոլը կամ իքս մելը չստուգենք: Բայց դուք ասել եք՝ հաշվառում արեք, որ բիզնես շղթան հասկանանք, մենք դա ենք անում»,-ասաց նա:

Բացի այդ վարչապետը զարմացավ, թե ինչու պիտի ինքը կամ Կառավարությունը, այդ թվում ՊԵԿ-ը առանձնահատուկ վերաբերմունք ունենային հենց «Առինջ» մոլի նկատմամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ