28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ով է ցանկացել սպանել Աբրահամ Ռուսոյին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստ,հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին կասկածում են 8 սպանություններ պատվիրելու մեջ…Կասկածներ կան,որ 2006 թ-ին օգոստոսի 19-ին հայտնի երգչի վրա կատարված մահափորձի պատվիրատուն ևս Թելման Իսմայիլովն է…
Հիշեցնեմ,որ Իսմայիլովին պատկանող “АСТ” խումբը ժամանակին զբաղվում էր նորաթուխ երաժիշտների բացահայտմամբ և նրանց ճանաչելիությունն ապահովելով… Նրանց թվում էր նաև Աբրահամ Ռուսոն,ով բավական հաջողված երաժշտական կարիերա ապահովեց…Սակայն 2006 թ-ի օգոստոսին,երբ Ռուսոյի դեմ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցավ մահափորձ,նա ապաքինվելուց հետո շատ արագ լքեց ՌԴ-ն,հայտնվեց Երևանում,որտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ…Իր հարցազրույցներում մեկում Ռուսոն հատուկ շեշտել էր,որ մահափորձի հետևում կանգնած է Թելման Իսմայիլովը,որի արդյունքում մեծ սկանդալ բարձրացավ…Ռուսաստանյան հայտնի երգիչները և պրոդյուսերները Իսմայիլովին պաշտպանող հարցազրույցներ էին տալիս՝մեղադրելով Ռուսոյին անշնորհակալ լինելու և գողությունների մեջ…
Սակայն այժմ,մահափորձից 10 տարի անց ՌԴ դատախազությունը նույնաբովանդակ մեղադրանքներով է հանդես գալիս Թելման Իսմայիլովի դեմ…ՌԴ դատախազությունը կասկածներ ունի,որ Թելման Իսմայիլովի պատվերով սպանվել է Ֆիզիկուլտուրայի Պետական Համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինը,Մոսկվայի քաղաքպետարանի հողօգտագործման բաժնի բարփրաստիճան պաշտոնյաներից մեկը և այլն…
Հ.Գ.Ի դեպ,ըստ վարկածներից մեկի Թելման Իսմայիլովին բացարձակ դուր չի եկել Ռուսոյի այն խոստովանությունը,որ նա հայկական արմատներ ունի,որը և դարձել է մահափորձի պատճառ…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ