26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամեաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է. Վ. Բաղդասարյան

 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է գործընկերներին իրենց մտքերը հանգիստ արտահայտել։ «Նույն տոնայնությամբ չեմ պատասխանի իմ գործընկերներին, բայց կցանկանայի ասել, որ այսօրվա ՊՆ Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամեաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է, և պատահական չէ, որ 2017 թ-ի ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը։ Նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն», -այսօր խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ Վիգեն Սարգսյանին ուղղված ելույթին։

Ապա նա հիշեցչրեց, որ նախագահ Սարգսյանը ԶՈՒ գերագույն հրամանատարն է, և նորմալ է, որ կարևորագույն նախագծերը նրա հետ քննարկվեն: Բաղդասարյանն ընդգծեց, որ ՊՆ առաջարկած ծրագրերն ու փոփոխությունները ազգ-բանակ գաղափարախոսության տրամաբանական շարունակությունն են, իսկ դրանց դեմ ընդվզումները հրահրում են այն մարդիկ, ովքեր չեն ուզում հզոր բանակ ունենալ։ Խոսելով տարկետման իրավունքի վերացման մասին՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ վերջին 25 տարման համար հայց ներկայացրածների 90-95 տոկոսը պատճառաբանել է, որ ատենախոսություն է պաշտպանելու։ «Վիճակագրությունը նայեք, քանի՞սն են դարձել գիտնականներ, ինչո՞վ ենք մենք վնաս կամ օգուտ տվել գիտությանը։ Հնարավորություն ունեցողները իրենց երեխաներին խցկում էին այդտեղ, և նույնիսկ ես, որպես գիտության մարդ, ամաչում էի, որ այդ քննարկումներին և քվերակություններին մասնակցեմ, որտեղ պիտի ձեռք բարձրացնեի, և այդ մարդկանց շնորհվեր գիտության թեկնածուի կոչում։ Այն մարդը, որը ջիղ ունի և Աստծո կողմից օժտված է գիտնական դառնալու, այս օրենքը որևէ ձևով նրան չի խանգարում և որևէ վնաս մեր գիտությանը ու կրթությանը չի տալիս», -եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ