Ուսանողներն Ազգային ժողովի դիմաց են. պատգամավորները զանգերին չեն պատասխանում (տեսանյութ, թարմացված)
Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներն այսօր ևս շարունակում են իրենց դասադուլը: Ինչպես նախօրոք էին հայտարարել, ժամը 17:00-ից նրանք հավաքվում են Ազգային ժողովի մոտ, որտեղ ամենայն հավանականությամբ ժամը 18:00-ին գլխադասային հանձնաժողովում կքննարկվի ուսանողների պահանջը:
Նրանք ներկայացրին իրենց առաջարկները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Հանուն գիտության զարգացման նախաձեռնությունն առաջարկում է`
Հենվելով օրենքի նախագծի հիմնական գաղափարախոսության վրա` այն է սոցիալական արդարություն, հավասարություն, հնարավորությունների ընձեռում, առաջարկում ենք անմիջապես օրենքի նախագծում բակալավրի կրթական աստիճանում ընդունելության համար սահմանել չափորոշիչներ տաղանդաշատ աշակերտներին տարկետում տրամադրելու համար։ Բակալավրի կրթական աստիճանում, հաշվի առնելով պետության պահանջարկը, որը պիտի ձևավորվի իրական հետազոտությունների հիման վրա, տրամադրել սահմանափակ քանակությամբ տարկետման տվող տեղեր։
Հաշվի առնելով Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի առկայությունը` հետաձգել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումը, և 2 օրենքների նախագծերը միմյանց հետ համահունչ դարձնել։
Հաշվի առնելով, որ բակալավրի կրթական աստիճանում և մագիստրոսի կրթական աստիճանում արդեն սովորողների մոտ առկա է լեգիտիմ ակնկալիք հետագա աստիճաններում տարկետում ստանալու հետ կապված, ապահովել նախկին տարիներով ձևավորված տարկետման տեղերը:
Այս պահին ասպիրանտական կրթությամբ սովորողներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (անկախ այն հանգամանքից, որ վերջիններս 27տարին չի լրացել) չզորականչել ՀՀ ԶՈւ, քանի որ վերջիններս արդեն իսկ գիտական արդյունք ստեղծողներ են:
https://www.youtube.com/watch?v=IDFMElr7_6o&feature=youtu.be
Ապա ուսանողները փորձեցին մտնել շենք, որտեղ էլ պիտի լինի Պաշտպանության հանձնաժողովի նիստը, զանգահարեցին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, սակայն նա դեռևս զանգերին չի պատասխանում: Ուսանողները դեռ սպասում են, իսկ եթե չկարողանան մասնակցել նիստին, ապա իրենց վերանշյալ բովանդակությամբ նամակրը կփոխանցեցն 4 խմբակցություններին:
Սակայն խմբակցությունների հետ էլ կապ հաստատել չհաջողվեց:
18:09
Դասադուլավորներին են միացել «Ելքի» ներկայացուցիչները, նրանց պատգամավորներից Արարատ Միրզոյանը: Իսկ հանձնաժողովում նիստը դեռ չի սկսվել:
18:25
Նիստը չմեկնարկեց, քանի որ քվորում չապահովվեց: Հանձնաժողովի փոխնախագահ Ալիկ Սարգսյանն էլ ասաց, որ իրավունք չունի ուսանողներին ներս թողնել: