28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ասոցացման համաձայնագրին ես դեմ էի, որովհետև Հայաստանին «կամ-կամ» էր թելադրվում»

«Հայ-իսրայելական հարաբերություններին զուգահեռ՝ նոր թափ պետք է ստանան հայ-իրանական հարաբերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրին, Իսագուլյանն ասաց. «Ես վստահ եմ, որ այն կստորագրվի։ Ասոցացման համաձայնագրին ես դեմ էի, որովհետև Հայաստանին «կամ-կամ» էր թելադրվում, և Հայաստանը շատ ճիշտ արեց, որ հրաժարվեց դրանից։ Հիմա Հայաստանին «կամ-կամ» չի թելադրվում։ Այս պարագայում է, որ Հայաստանը կարող է որպես կամուրջ հանդես գալ»։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, նա նշեց, որ արցախցիների համար ավելի կարևոր է այն, ինչ արվում է Արցախում, քան այն, ինչ են խոսում տարբեր ամբիոններից. «Երբ ասում են՝ կողմերի համար ցավոտ, մենք առաջինը մտածում ենք, որ հայկական կողմի համար է ցավոտ լինելու։ Շատ ավելի կարևոր է, թե այդ ցավոտ ասելուց հետո ի՞նչ աշխատանքներ են տարվում։ Հայաստանն Արցախի փոխարեն չի մասնակցում բանակցություններին, նա Արցախի կողքին է։ Մոտակա մի քանի տասնամյակում Արցախի հետ կապված որևէ լուծում չի կարող լինել՝ բացի ստատուս-քվոյի պահպանումից։ Ցանկացած փոփոխություն հանգեցնելու է տարածաշրջանում բավականին լուրջ հետևանքների, խաթարվելու է անվտանգությունը, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ դրանից հետո տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ