17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից կալանավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանցից մեկը նույն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնում բացատրություն է տվել, որ 14.10.2017թ.-ին հիվանդասենյակներից մեկում ծեծի է ենթարկվել երեք դատապարտյալների կողմից: Դրանից անմիջապես հետո ներկայացել է ՔԿՀ-ի հերթապահ մաս և կատարվածի մասին հայտնել հիմնարկի պատասխանատու հերթապահին ու նրա օգնականին, սակայն վերջիններս որևէ գործողություն չեն ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքին ընթացք տալու ուղղությամբ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` կալանավորի մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաներով:

Վերը նշված ենթադրյալ հանցագործությունների, այդ թվում` Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ