17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ է Թուրքիան տեսախցիկներ տեղադրել հայ-թուրքական սահմանին

Ինչպես հայտնել ենք, Թուրքիան սկսել է  Հայաստանի հետ սահմանին՝ Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները:

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում   նշեց՝   հայ-թուրքական սահմանը տարածաշրջանում երևի ամենաանվտանգն է, ուստի Թուրքիայի այս քայը ահնսականալի է:

«Ինձ համար զարմանալի է այն աժիոտաժը, որ ստեղծվել է այս թեմայի շուրջ   թուրքական ու ադրբեջանական մամուլում:  Թուրքիան ու Ադրբեջանը միշտ  մտահոգություն  են հայտնել այն հարցի վերաբերյալ, որ, իբր, ՀՀ-ն հովանավորում է Քրդական բանվորական կուսակցությանը, բայց  վերջիններս այդպես էլ չեն կարողացել դա փաստերով ապացուցել:

Հայ-թուրքական սահմանը շատ քիչ է խախտվում, այլապես եթե նման բաներ լինեին, Թուրքիան այդ մասին արագորեն կբարձրաձայներ: Թուրք-հունական, թուրք-բուլղարական, թուրք-իրանական սահմաններում ահավոր վիճակ է. մի՞թե կարելի է այդ սահմանները համեմատել հայ-թուրքական սահմանի հետ, հետևաբար   ինձ մոտ ծիծաղ է առաջացնում այն, որ Թուրքիան ուշադրություն է սևեռում հայ թուրքական սահմանին: ՀՀ-ի ու Թուրքայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան.  երկաթուղային, ավտոմոբիլային շփում էլ չունենք, բացի այդ՝ հայ-թուրքական սահմանի անվտանգությունը վերահսկում են ռուս սահմանապահները: Եթե խախտումներ լինեին, կամ ահաբեկիչներ, թմրանյութեր տեղափոխվեին, է՛լի կարելի էր հասկանալ, որ Թուրքիան այդքան գումար է ներդրել, տեսախցիկներ է տեղադրել: Բայց հիմա այս ամենի իմաստը հասկանալ հնարավոր չէ: Թուրքիան, հավանաբար, ուզում է իր քաղաքացիներին ու միջազգային հանրությանը ցույց տալ, որ, իբր, հայ-թուրքական սահմանը վերահսկողության կարիք ունի, իրենք էլ  դա անում են», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ