16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ է անելու Սեֆիլյանի «ճակատը»

«Բովանդակային առումով դեռ շատ համառոտ , բայց ներկայացրինք մեր նպատակները, թե ինչ ենք պատրաստվում երկրում իրականացնել, խոսքը Սահմանադրության բերափոխումների մասին է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով արդեն հրապարակված «Հանուն Հայաստան պետության» ճակատի ու դրա ապագա գործունեության վերաբերյալ:

Ըստ նրա՝ Սահմանադրությունն անկյունաքարային է, ու կառավարման համակարգի բարեփոխում պիտի լինի: Ճակատի կարևոր կետերից Մարտիրոսյանը նշեց ժամանակավոր կառավարությունը, որի գործունեության վերաբերյալ մանրամասներ հետո կներկայացվեն: «Այստեղ խոսք գնում է կառավարման արդյունավետ համակարգի ստեղծման մասին: Սա պաշտոնամոլություն կամ պաշտոնակռիվ չի լինելու»,-նկատեց նա:timthumb

Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ Եվրամիության և Արցախի վերաբերյալ ևս մոտեցումներ ունի ճակատը, դրանք ևս առաջիկայում կներկայացվեն: «Բոլորն ինքնուրույն, կայացած անձինք են, ունեն իրենց համոզմունքները։ Ես կողմ եմ, որ Եվրամիության հետ ունենանք սերտ հարաբերություններ։ Այդ համաձայնագրին նույնիսկ քննադատաբար եմ մոտենում, որ  չունի այնքան խորը բովանդակություն, որքան որ ես կցանկանայի:

Այս տեսքը, մերը նկատի ունեմ, այն անկյունաքարն է, որով պետք է շարժվենք առաջ, երկրի ինչպիսին լինելու վերաբերյալ մեր պատկերացումներն են նաև շարադրված»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ