Հրաշքով բժշկված Էրիկը երրորդ օրն է չի հեռանում սբ. Հարություն տաճարից
Քանի որ Էրիկի մասին պատմությունը շատերին հետաքրքրեց, հուզեց ու պատճառ դարձավ, որ շատերը փառք տան Աստծուն, մտածեցի ձեզ գրել շարունակությունը: Երեկ երբ Պատարագից վերադարձա Երուսաղեմում արդեն ուշ գիշեր էր: Ֆեյսբուքով Соня-ին հարցրի թէ ոնց են, ինչ կա չկա (քանի որ նա ուխտի է ու այսօր պիտի վերադառնար), գրեց «Արմեն ջան լավ ենք, Սբ. Հարության տաճարում ենք, Էրիկն էլ մեզ հետ է»: Խնդրեցի մի քանի նկարներ ուղարկել, որ կիսում եմ ձեզ հետ: Ինձ ինչն է ուրախացում գիտե՞ք: Որ մարդը սայլակով ու զղջմամբ գալիս է Աստուծո մոտ ու երբ Աստված նրան շնորհ է անում, նա (համաձայն իր հասկացության) չի ուզում «մեջքը շուռ տա ու հեռանա» Աստծուց: Արդեն 3րդ գիշերն է, այս տղան Սբ. Հարության տաճարում է անցկանցնում ու մեր հոգևորականների հետ Ժամերգությունների ու Պատարագների մասնակցում: Երախտապատր է Աստուծո նկատմամբ, գտավ Քրիստոսին, ծարավ է ու ուզում է խմել հենց այսօր, չի ասում վաղը: Գրում է Մաքսիմ Ոսկանյանը: