29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանը պետք է համաձայնի, որ Լեռնային Ղարաբաղը լինի անկախ. Զատուլին

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին նա նշեց այսօր հայ-ռուսական համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում:

Քաղաքագետը կարծում է, որ իրականում այդ խնդիրը լուծելի է: ՛՛Դրա համար պարզապես երկկողմանի ջանքեր են հարկավոր: Ադրբեջանը պետք է համաձայնի նրա հետ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ, իսկ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքները վերադարձվեն հետ: Դա եթե ուզում եք իմանալ, փաթեթային գործարք է: Այլ բան չկա՛՛,-նկատեց նա:

Կոնստանտին Զատուլինը հավելեց, որ իր դիրքորոշման մասին, երբ պատմում է իր ադրբեջանցի ընկերներին, իրեն պատասխանում են, թե դա հայամետ դիրքորոշում է: ՛՛Այդպես է ինձ ասել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը: Ըստ նրա՝ դա տիպիկ հայամետ դիրքորոշում է: Բայց դա հայամետ դիրքորոշում չէ, այլ իրականությունն է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ