18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Զենքերը ո՞ւր ա, զենքերը բերեք»/տեսանյութ/

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը

Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրության փուլում: Մեղադրող դատախազը բավականին երկարատև ու մանրակրկիտ ներկայացրեց, թե ինչ է առգրավել ՀԽ գրասենյալից և գործով ամբաստանյալների տներից:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նկատեց, որ Հիմնադիր խորհրդարանը հանդես է եկել բազմաթիվ հայրենասիրական ակցիաներով: Պաշտպանը, որպես օրինակ  մատնանշեց  հանուն  «Փակ  շուկայի» պահպանության ակցիաները:

«Գևորգ Սաֆարյանի հանդեպ մահափորձ կատարեցին՝  քաղաքի կենտրոնում, բայց ոչ մեկին մեղադրանք չհարուցվեց: Նույն քաղաքական միավորի յոթ մեքենաները հրկիզեցին, բայց ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Նույնը  Գյումրիում ՝ ՀԽ անդամը դանակարվեց  ու էլի ոչ ոք չպատժվեց: Հիմնադիր խորհրդարանը ենթարկվում է քաղաքական հալածանքի և նրանց չի վերադարձվել գրասենյակի գույքը, համակարգիչները և այլն»,-նշեց պաշտպանը:

Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի նյարդերը չդիմացան նա տեղից  դիմեց պետական մեղադրողներին. «Դէ լավ էլի, գնացեք դասը լավ սովորեք ու նոր եկեք: Ինչ եք գլուխ ցավացնում՝ Չուգասզյան, Պավել Մանուկյան: Զենքերը ո՞ւր ա, զենքերը բերեք»:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ