Էս կարգի տղերքին , որ դատապարտում են իմ սրտով չի. Սեֆիլյանի գործով վկա/տեսանյութ/
Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօր շարունակվող դատական դիստում այսօր ցուցմունք տվեց Հովհաննես Մինասյանը:
Մինասյանը նշեց, որ ճանաչում է Ժիրայր Սեֆիլյանին և նա իր համար ազգի հերոս է: Ինքը համակիր է եղել Սեֆիլյանի և մյուսների գաղափարներին և վստահ է, որ նրանք խաղաղ ցույցերի միջոցով ուզում էին ազատվել ռեժիմից: Դատարանի հարցին, թե ուրիշ ում է ճանաչում վկան արձագանքեց. «Պավլիկ Մանուկյանին եմ ճանաչում, Միայնակ գայլին, էս կարգի տղերքին , որ դատապարտում են էտ իմ սրտով չի»,-նշեց Մինասյանը:
Վկան հայտնեց, որ ինքը զինծառայող է և իր որդին էլ այդ ընթացքում գտնվել է ծառայության մեջ:
Պողոսյանի խոսքով՝ ինքը ոչ մի պլանավորված գործողություններից տեղյակ չի եղել: Նրա խոսքով այս պահին էլ ինքը կողմնակից էր խաղաղ երթերի:
«Գնացել եմ Սեֆիլյանի մոտ , որ հասկանամ, թե նրանց շարժումը չի վնասի սահմանների անվտանգությանը, որովհետև որդիս ծառայության մեջ էր: Պավլիկն ասեց, որ ինքը Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է ու ես կարամ գիշերը այնտեղ մնամ: Հիմա չեմ հիշում Պավլիկն ասեց, թե մի հատ մեծ կար՝ ինքը»:
Պողոսյանի խոսքով նույն գիշերվա ընթացքում խուզարկություններ են սկսում ՀԽ շենքում ու ինքն էլ մի տեսակ գերու կարգավիճակում է հայտնվում:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, որտեղ ակնհայտ հակասություններ կային:
Վկան նշեց, որ իրենց հարցախեղդ են անում : Դատավորը կարճ ընդմիջում հայտարարեց:
Ընդմիջումից հետո վկա Պողոսյանը հայտնեց, որ ցուցմունքը իր ձեռքով չի գրված և դա է պատճառը , որ որոշ բաներ չեն համընկնում:
Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։