18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամուսնությունից առաջ բժշկական ստուգում անցեք

«Մասնագիտական փորձից ելնելով ասեմ, որ գնալով շատանում է բազմաթիվ սեռավարակներով այցելուների թիվը: Դա երևում է հատկապես աշնանը: Մարդիկ թեթևամիտ ամառ են ունենում դրսում հանգստանալով ունենում են պատահական սեռական կապեր և ձեռք են բերում սեռավարակներ: Սեռավարակները նաև շատ կարևոր են, քանի որ դրանք սեռական առողջության լուրջ թշնամիներից են: Արդյունքում դու կարող ես լուրջ վտանգի տակ դնել զուգընկերոջ կամ զուգընկերուհու առողջությունը: Շատ սեռավարակներ անախտանիշ են:Այսինքն կարող է ցավ չլինել»,-տեղեկացնում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Նա նկատեց, որ  սեռավարակները հատկապես տղամարդկանց մոտ՝ բերում են անպտղության:

Շահրամանյանի դիտարկմամբ վարակակիր լինելու թիրախային խմբում առաջին հերթին՝ մարմնավաճառներն են: Նաև վտանգ են ներկայացնում արտագնա աշխատանքի մեկնողները. «Արտերկրից սեռավարակով գալիս են շատ արագ ամուսնանում և կանգնում են լուրջ խնդիրների առաջ»:

Սեքսոպաթոլոգը խորհուրդ է տալիս ամուսնությունից առաջ բժշկական ստուգում անցնել. «Կանխարգելման հարցերի վերաբերյալ չկա լուրջ մոտեցում, երբեմն մարդիկ կորցնում են զգոնությունը և դիմում ավանդական միջոցներին՝ լվացումներ, միզել և այլն: Հետո, երբ հիվանդությունը խորանում է անգամ բուժումից հետո հետևանքներ են մնում»:

Վրեժ Շահրամանյանը նկատեց, որ երիտասարդներից շատերը չգիտեն անգամ պահպանակներից օգտվելու կանոնները. «Այն ամիսներով պահում են գրպանում, այդ ընթացքում առաջանում է միկրոճաքեր, որոնք անզեն աչքի համար նկատելի չեն և դա օգտագործելով բնականաբար կարող են վարակվել»,-ասաց Վրեժ Շահրամանյանը:

Սեքսոպաթոլոգը խորհուրդ է տալիս կարդալ հանրամատչելի, գրագետ տեղեկատվություն սեռական անվտանգ հարաբերությունների մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ