“ԶԱՌ” ուսումնական կենտրոնում իրականացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն
Սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի “ԶԱՌ” ուսումնական կենտրոնում, ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն, որն էլ իր հերթին ուղեկցվել է ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի շտաբային վաշտի ՆԱՏՕ-ական չափանիշներով ինքնագնահատմամբ:
Ինքնագնահատման գործընթացը իրականցվել է արտերկրում համապատասխան վերապատրաստում ստացած և ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված ՀՀ ԶՈՒ սպաների կողմից, որոնց աջակցել է Հյուսիսատլանտյան Դաշինքի երկրների զինված ուժերի ներկայացուցիչներից բաղկացած խորհրդատվական թիմը: Ինքնագնահատման գործընթացի աջակցման, ինչպես նաև գնահատվող ստորաբաժանմանը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով, զորավարժությանը, որպես դիտորդ և խորհրդատու ներկա էին նաև ԱՄՆ Կանզաս նահանգից ժամանած հրահանգիչները:
Զորավարժությանը ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի վեց հարյուր զինծառայողներ, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ: Վերջիններիս աջակցությամբ, զորավարժության սցենարին համապատասխան իրականացվեց վիրավոր զինծառայողների տարհանում, ինչպես նաև պատասխանատվության գոտում արագ արձագանքման ուժերի տեղակայում:
Ս.թ. սեպտեմբերի 20-ին, զորավարժության ավարտի կապակցությամբ, արդյունքների ամփոփման ընթացքում արտերկրից ժամանած ՆԱՏՕ-ի և ԱՄՆ խորհրդատվական խմբերը բարձր գնահատեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնագիտական պատրաստվածությունը, առանձնապես կարևորելով վերջիններիս գերազանց զինվորական կարգապահությունը: Արդյունքում` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի շտաբային վաշտի ինքնագնահատումը համարվեց կայացած, իսկ գնահատվող ստորաբաժանումը` “համագործակցելի”: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակը ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի չափանիշներով “համագործակցելի” է ճանաչվել դեռևս 2010թ. իրականացված կողմից առաջին մակարդակի գնահատման ժամանակ:
Henaran.am-ին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: