29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պաշտպանության նախարարը «պորտը տեղը դրեց»

ԱԺ-ում այսօր շարունակվում էր քննարկումը «Զինապարտության մասին» օրենքում փոփոխությւոնների վերաբերյալ, որով առաջարկվում է վերացնել տարկետման իրավունքը։ «Ելք» խմբակցությունը դեմ է այս նախագծին Վիգեն Սարգսյանը հանդես գալով եզրափակիչ ելույթով անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորներին: Դիմեց Էդմոն Մարուքյանին:

Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել շատ հստակ՝ ինչպե՞ս է եղել, որ զինծառայությանը զուգահեռ, բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում։ Այդ ժամանակ հեռահար կրթություն չկար։ Եթե նա այդ ժամանակ ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, իր երեկվա բառապաշարը օգտագործելով ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունը ստացել։ Եթե ֆորմալ չի եղել, իրական է եղել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը կարող է դա անել, իսկ այսօր զորակոչվող ուսանողը չի կարող դա անել։ Վերին արտի ցորե՞ն է։ Ի՞նչ մոտեցում է սա >>,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնեք,որերբ քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նախագծի հարակից զեկուցող ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից ուղղակի հետաքրքրվեց՝ արդյոք «դիսկոմֆորտ» չի զգում՝ զեկուցելով զինվորական ծառայության մասին օրինագիծը, ծառայած չլինելով հայկական բանակում։ Նախագծին դեմ էր արտահայտվում նաև «Ելք» խմբակցության երիտասարդ պատգամավորներից Արարատ Միրզոյանը, ով օգտվել է տարկետման իրավունքից և բանակում չի ծառայել։ ․ «Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե Դուք ինչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո , զինված ուժերի ու բանակի համար, ո՞ր ձեր արածի համար, որ հիմա էլ այս ամբիոնից հայտարարում եք՝ ով է կոմֆորտի, ով դիսկոմֆորտի մեջ»: Սարգսյանը նաև ասաց, որ ինքը՝ որպես պաշտպանության նախարար, շարունակելու է կոռեկտ լինել իր ընդդիմախոսների հետ, սակայն հորդորեց կոռեկտությունը չշփոթել միամտության հետ։

«Եթե կփորձեք դրա վրա քաղաքական միավորներ վաստակել, ապա դրա պատասխանը լինելու է համարժեք։ Քաղաքավարությունն ու բարեվարքությունը փոխադարձության սկզբունքով են աշխատում միայն», – հավելեց նախարարը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ