20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեսողական խնդիրներով անձանց «Լույս» երգչախումբը Վրաստանում ցնցել է բոլորին

Սեպտեմբերի 30-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Վիրահայոց թեմի «Հայատուն» կենտրոնում համերգային մեծ ծրագրով հանդես են եկել  «Եղիցի լույս կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպության «Լույս» և Երևանի պետական կոնսերվատորիայի կամերային երգչախմբերը:

Երկու երգչախմբերի խմբավարն է տաղանդաշատ երգահան Գայանե Սահակյանը:

Համերգի ընթացքում հնչել ենԿոմիտասի, Եկմալյանի, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների երգեր: Հանդիսատեսների շարքում ՌԴ-ից և արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր են եղեԼ, ովքեր համակ ուշադրությամբ և մեծ հիացմունքով են ունկնդրելյուրաքանչյուր ելույթը:

«Եղիցի լույս կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպությունը և «Լույս» երգչախումբը` խմբավար Գայանե Սահակյանի ղեկավարությամբ «Հայատուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանի կողմից արժանացել են շնորհավորանքի և ջերմ խոսքերի:

22563714_524547031223787_1189889277_o

22664143_524547091223781_1208874598_o

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ