19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Խիստ մտահոգիչ է մնում լրագրողների դեմ կիրառվող բռնությունների առկայությունը

2017 թ. երրորդ եռամսյակը հետընտրական ժամանակահատված էր և գրեթե զերծ էր հասարակական-քաղաքական լարվածությունից, սակայն նույնիսկ այս պայմաններում արձանագրվել են լրագրողների նկատմմաբ բռնությունների 2, տարատեսակ ճնշումների 16, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 39 դեպքեր: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նկատեց, որ թեև այդ խախտումների ընդհանուր քանակը նախորդ եռամսյակի համեմատությամբ նկատելիորեն նվազել է (72-ից 57), բայց որոշ միտումներ մտահոգության տեղիք են տալիս:

Մասնավորապես՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների պակասելուն զուգահեռ զգալիորեն աճել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը:

«Խիստ մտահոգիչ է մնում լրագրողների դեմ կիրառվող բռնությունների առկայությունը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ