15 Մարտի, Saturday, 2025
KFC

Երկրպագուները ընտրեցին Մխիթարյանին /վիդեո/

Մյունխենի ՛՛Բավարիային՛՛ պարտվելուց եւ անհաջող խաղից հետո ՛՛Բորուսիան՛՛ պետք է ամեն գնով վերականգներ սասանված հեղինակությունը Չեմպիոնների լիգայում ՛՛Նապոլիի՛՛ դեմ խաղում: Սասանված հեղինակությունը վերականգնելու խնդիր ուներ նաեւ մյունխենյան ակումբի հետ խաղը անհաջող անցկացրած Հենրիխ Մխիթարյանը:

Այս անգամ թե ՛՛Բորուսիային՛՛, թե Մխիթարյանին հաջողվեց վերականգնել հեղինակությունը: Տանտերերը գերազանց հանդիպում անցկացրին եւ հաղթեցին 3-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը անցկացրեց իր լավագույն հանդիպումներից մեկը: Ֆուտբոլային մեկնաբանները միաբերան նշեցին, որ երեկվա խաղում լավագույնը Մխիթարյանն էր՝՛՛ ահա, թե ինչու են նրա համար այսքան գումար վճարել՛՛:

Դա է վկայում նաեւ այն փաստը, որ Մխիթարյանը երկրպագուների կողմից ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ ահա ՈՒԵՖԱ-ի պաշտոնկան կայքի համաձայն` լավագույնը Մարկո Ռոյսն էր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ