29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես խնամել երեխայի մաշկը

Նորածինների հարթ և քնքուշ մաշկը շատ գեղեցիկ է: Երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում մաշկը պարբերաբար փոխվում է, ուստի ծնողները պետք է իմանան, թե ինչպես հոգալ նրա մասին:

Լողացնելը

Նույնիսկ եթե երեխան սիրում է լողանալ քնելուց առաջ, հիշեք, որ ամբողջովին նրան պետք է լողացնել ոչ ավելի հաճախ, քան շաբաթը երկու անգամ: Մնացած ժամանակ բավարար է սրբել երեխայի մաշկը տակդիրի տակ և ծալքերի մեջ: Լողացնելու համար ընտրեք փափուկ միջոցներ, որոնք չեն գրգռում աչքերը և չեն առաջացնում մաշկի չորություն: Մի օգտվեք օճառից և այն միջոցներից, որոնք շատ փրփուր են առաջացնում: Լողացնելուց առաջ ստուգեք ջրի ջերմաստիճանը ձեռքի ներքին կողմով: Լողանալիս ոչ մի վայրկյան երեխային մի թողեք մենակ:

Արև

Հետևեք, որ երեխան արևի տակ շատ չգտնվի: Զբոսանքի ժամանկ երեխայի գլխին պետք է գլխարկ լինի և երկար թևքով հագուստ: Բացի դրանից, երեխայի մաշկին քսեք արևապաշտպան միջոց՝ պաշտպանության գործոնը 15-ից ոչ պակաս: Մինչև 6 ամիս երեխաներին արևապաշտպան միջոցը պետք է քսել մաշկի միայն բաց տարածքներին: Աշխատեք չզբոսնել երեխայի հետ ժամը 12:00-16:00, երբ արևն առավել ակտիվ է:

Տակդիր

Տակդիրի տակ մաշկը շատ նուրբ է և մշտապես գտնվում է խոնավ վիճակում, ուստի այն հակված է գրգռման: Գրգռումից խուսափելու համար պետք է այն մշակել և հաճախ փոխել տակդիրը: Մաշկը պետք է մշակել առանց հոտի և առանց սպիրտի խոնավ անձեռոցիկներով, մի մոռացեք տակդիրի համար հատուկ քսուկի մասին: Այն պարունակում է ցինկի օքսիդ կամ վազելին, որոնք պաշտպանում են մաշկը: Հնարավորինս թույլ տվեք երեխային հանգստանալ տակդիրից: 

Լվացք

Երբ տանը հայտնվում է երեխա, անհրաժեշտ է օգտագործել ամենաանվնաս միջոցները: Լվացքի համար (ոչ միայն մանկական, այլև մեծերի) օգտագործեք առանց բուրավետիչների և ներկանյութերի միջոցներ: Չէ՞ որ երեխան հպվում է ոչ միայն իր, այլև ծնողների հագուստին: Ոչ մի դեպքում մի գնեք սպիտակեղենի կոնդիցիոներ:

Խոնավեցում

Նորածնի մաշկը, ինչպես որ ծնողների մաշկը, խոնավեցման կարիք ունի: Լողանալուց հետո երեխայի մաշկին քսեք փափկեցնող միջոց: Հաճախ խոնավեցումը պահանջվում է այն դեպքում, երբ երեխայի մաշկը չոր է, ինչպես նաև տարվա ցուրտ եղանակին: Երեխաների համար մի օգտագործեք լոսյոններ, դա կարող է գրգռել մաշկը:

Nuga Best – Armenia

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ