«Հիմա Սերժ Սարգսյանն էլ դեռ չգիտի՝ ով է լինելու վարչապետը» /տեսանյութ/
Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե 2017 -ից հետո ով է լինելու վարչապետը: Կուլիսներում միհնականում երկու անուն է շրջանառվում, մասնավորապես՝ գործող նախագահի ու վարչապետի անունները:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ այս պատագայում պետք չէ կենտրոնանալ անձերի վրա:
«Իրականում անձերի փոփոխությունը քաղաքական ռեալ իրականության մեջ փոփոխությունների չի հանգեցնում սովորաբար: Կարելի է պատկերացնել, որ նաև այլ անձինք կարող են լինել այդ պաշտոնի հավակնորդը: Իրականում այդ պահին դժվար է ասել՝ ով կլինի վարչապետը: Կարող եմ ասել՝ հիմա Սերժ Սարգսյանն էլ դեռ չգիտի՝ ով է լինելու վարչապետը, Կարապետյանն՝ առավել ևս: Հիմա քաստինգ է ընթանում», – նշեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: