04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվրոպական միությունը կաշառք է խոստանում.փորձագետ/տեսանյութ/

«Այսօր Հայաստանում փորձում են ներմուծել մի օրենք, որը չի արտացոլում մեր իրականությունը: Այս օրինագիծը 2009 թվականից որոշ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են օտար երկրներից,  փորձում են ներմուծել Հայաստան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին, ասաց «Ժողովրդի ձայն» ՀԿ փորձագետ Արման Ղուկասյանը:

Ղուկասյանի խոսքով՝ երրորդ փորձն է արվում օրենքը ներմուծելու համար:

«Եվրոմիությունը բյուջետային աջակցություն է խոստանում այս օրենքը ընդունելու դեպքում: Ես չեմ հասկանում ինչ կապ ունեն հայ ընտաիքները բյուջետային աջակցության հետ: Այնպիսի տպավորություն է, թե մեզ կաշառք են առաջարկում»,-ընդգծեց Արման Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ