29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախի անկախությունը հայ ժողովրդի իրավունքն է. Արամ Ա Կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր շարունակական զորակցությունն է հայտնում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա -ն:

«Մենք այստեղ հավաքվել ենք ևս մեկ անգամ՝ որպես նույն ընտանիքի պատկանող անձինք: Պայմանների բերումով տարբեր տեղերում ենք ապրում, հարցերին տարբեր հայեցակետերով մոտենում, սակայն մեր կյանքի ճամփին մեկ նպատակ կա, որովհետև մեր հայրենիքը նույնն է, մեր պահանջատիրությունը նույնն է: Տարբեր մոտեցումներով և շեշտադրումներով խոսում ենք և պետք է խոսենք՝ մեր առջև ունենալով մեկ սրբազան նպատակ, որն ինձ համար ազգային պահանջատիրությունն է: Այն եկեղեցու և հատկապես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության համար սովորական երևույթ չէ, սովորական դատ չէ, այն գոյության իրականություն է դարձել: Այսօր առավել, քան երբևէ անկախ Հայաստանն ինքն է իրավատերը, պահանջատերը մեր ժողովրդի արդար իրավունքների, և հարյուրամյակի հռչակագիրը, որը Հայաստանի նախագահը կարդաց Ծիծեռնակաբերդում, համայն աշխարհի դիմաց, եկավ փաստելու ,որ Հայաստանն ինքն իրավատեր
է»,-ասաց Վեհափառը:

Նրա խոսքով՝ ազգային պահանջատիրության հիմքը նաև Արցախի ժողովրդի ինքնիշխանության, անկախության իրավունքի պաշտպանությունն ու ամրապնդումն է:

«Հայաստանը, Արցախը, Հայ դատի գրասենյակները, մենք բոլորս զանազան կերպով աշխատանք ենք տանում և պետք է տանենք: Ես նկատում եմ Հայաստանի և Սփյուռքի ամբողջական զորակցությունը Արցախի նկատմամբ: Մեր ժողովրդի իրավունքն է Արցախի անկախությունը, ամենից առաջ դա մեր ժողովրդի պատմական իրավունքն է, քանի որ մեր ժողովուրդն այնտեղ է, Արցախում: Մեր ժողովուրդն իր պատմական հողի վրա է»,-ասաց Արամ Ա Վեհափառը՝ ընդգծելով, թե կարևոր է նաև հարցի իրավական կողմը, քանի որ ժողովրդի արդար իրավունքն է իր հողի վրա կազմակերպել իր անկախությունն ու ինքնիշխանությունը:

«Եվ այս գիտակցությամբ մենք զորավիգ կանգնած ենք Արցախի անկախ պետությանը»,-ասաց նա:

Վեհափառնն ընդգծեց, որ անհրաժեշտ է ազգային պահանջատիրությունը տարածել ամենուր և միասնական պայքար մղել ու այդ առումով նա առաջարկում է, բացի Եվրոպայից և Հյուսիսային Աﬔրիկայից, Հայ դատի գրասենյակներ ունենալ աշխարհի այլ հատվածներում:

«Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան կարևոր են, սակայն կարծում եմ՝ նաև կարևոր է իսլամական աշխարհը, քանի որ այնտեղ մենք չունենք այնպիսի ներկայացվածություն, որքան պետք է լինի»,- շեշտեց Վեհափառը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ