02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շոկոլադային երգ` Մանկական Եվրատեսիլին

Նոյեմբերի վերջին Ուկրաինայում կկայանա “Մանկական Եվրատեսիլ 2013” երգի մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը: Նա եւ մրցույթի հայաստանյան պատվիրակությունը նոյեմբերի 24-ին կմեկնեն Ուկրաինա: Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ “Մանկական Եվրատեսիլ- 2013” մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ասաց, որ դեռեւս պարզ չէ, թե Մոնիկան որ համարի ներքո է հանդես գալու: Դա որոշվելու է նոյեմբերի 25-ին, երբ յուրաքանչյուր մասնակից իր ձեռքով խաղարկության ժամանակ կհանի իր համարը: 

“Մանկական Եվրատեսիլը բաղկացած է մեկ փուլից եւ հետևաբար անցկացվելու է մեկ օր: Մեր մասնակիցները համեղ շոկոլադային ելույթ կունենան, ինչպիսին որ մեր երգն է: Ինչպես գիտեք՝ երգը կոչվում է “Choco factory”: Բեմադրությունն իրենից ներկայացնում է շոկոլադի ֆաբրիկա՝ իր բոլոր աշխատողներով”,-ասաց Գոհար Գասպարյանը:

Մեր մասնակից Մոնիկան էլ նշեց, որ մեկնում է հաղթելու, բայց ուրախ կլինի, որ բարձր հորիզոնականներից մեկում տեղ զբաղեցնի: Նա ասաց նաեւ, որ իրենք պատրաստվել են:

Այս տարի Մանկական եվրատեսիլ մրցույթին կմասնակցի 12 երկիր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ