ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի. ի՞նչ կտա դա Հայաստանին
Ինչպես հայտնել ենք, այսօր ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը. նա Կիպրոսի պատվիրակության ղեկավարն է:
Հիշեցնենք՝ վերջինիս թեկնածությունը պաշտպանում էր նաև հայկական պատվիրակությունը:
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ՝ ԵԽԽՎ արդեն նախկին նախագահը՝ «խավիարային դիվանագիտության» վարպետ Պոդրո Ագրամունտը հայտարարել էր «ԵԽԽՎ -ն այլևս չնախագահելու»՝ իր որոշման մասին:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ես մեծ հույսեր չէի կապի՝ տիկին Կիրյակիդիսի նախագահության հետ կապված: Նա ժամանակավոր է նախագահելու ԵԽԽվ-ն: ԵԽԽՎ հիմնական նախագահ ընտրելու են հունվար ամսին:
Մեզ համար, բնականաբար, բարենպաստ եղավ, որ մեր սատարած թեկնածուն ընտրվեց, բայց պետք չէ հուսալ, մտածել՝ ինչ-որ դատակազմիկ փոփոխություններ են լինելու այս մի քանի ամսում: Կարծում եմ՝ Ագրամունտը ԵԽԽՎ-ի յոթ քաղաքական ուժերի հետ համաձայնության էր եկել, որ եթե ինքը ինքնակամ հրաժարական տա, ուրեմն շատ հարցերում ԵԽԽՎ-ն աչք կթփակի՝ սկսած նրա ադրբեջանական լվացքատնից, վերջացրած՝ Սիրիա այցելելու, Ասադի հետ հանդիպելու դեպքից:
Այնպես որ, չեմ կարծում ՝ հիմա պետք է մեծ հույսեր ունենանք»: Այսուհանդերձ, քաղաքագետը հույս հայտնեց, որ Ագրամունտի անձի հետ կապված սկանդալները կսթափեցնեն ԵԽԽՎ պատգամավորներին: