Անիի անմեղության հետքերով
««Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը հիմնավոր չէ եւ այն պետք է բեկանվի: Վերաքննիչ դատարան դիմել ենք այն ակնկալիքով, որ այն հոդվածով, որով մեղավոր ճանաչվեց արդարացման դատավճիռ կայացվի»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Վերաքննիչ քրեկան դատարանում երեկ տեղի է ունեցել դատական առաջին նիստը: «Ներկայացրել եմ ներկայացված բողոքի հիմնավորումները: հաջորդ դատական նիստին կներկայացվի դատախազի բողոքը, որը ` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ-ի մասով է բերված:
Փաստաբանի խոսքով՝ դատարանը սխալ է գնահատել գործով ձեռք բերված ապացույցները և Անի Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթում, այն դեպքում երբ նրա մեղքը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով ապացուցված չէր:
Պաշտպանի խոսքով, կայացված դատավճռում Անի Հովհաննիսյանի մեղավորության մասին հետեւությունները հիմնված են ենթադրությունների, եւ դատաքննությամբ չհետազոտված ապացույցների եւ անթույլատրելի ապացույցների վրա: Լիպարիտ Սիմոնյանը նշում է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, առկա չէ որեւէ ապացույց առ այն, որ հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանը սպառնացած լինի Տիգրան Ուրիխանյանին:
«Հույս ունեմ որ Անիի անմեղությունը այս գործով էլ կապացուցվի»,-ընդգծեց պաշտպանը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 25-ին մեղավոր էր ճանաչել միայն Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու դիմաց գումար շորթելու մասով եւ դատապարտվել մեկ ու կես տարվա ազատազրկման եւ անմեղ` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից գումար շորթելու դրվագով:
Նշենք, որ Անի Հովհաննիսյանը ազատ կարձակվի նոյեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ մեղադրողը Անի Հովհաննիսյանի համար 3.5 տարվա ազատազրկում էր պահանջել:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է: