27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

1 միլիոն 500 հազար Բաղանիսին. Էջմիածնի քաղաքապետը քայլ արեց/տեսանյութ/

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը արդեն ավանդույթ է ձևավորում: Էջմիածին քաղաքի տոնը նշելուն զուգահեռ քաղաքապետը հանգանակություն է կատարում և էջմիածինցիների անունից գումար փոխանցում սահմանամերձ որևէ գյուղի: Այս անգամ հանգանակված 1 միլիոն 500 հազար դրամը տրամադրվեց սահմանամերձ Բաղանիս համայնքին:

Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս համայնքը պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների: Բաղանիսցիների համար այստեղ ապրելը ու պայքարելը սկզբունք է: Համայնքի ղեկավարը վստահեցնում է.« Հայաստանից դուրս ապրելու լավ տեղ չկա»:

Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը գիտի, թե որտեղ պետք է օգտագործվի գումարը:
Այս անգամ հանգանակված գումարը փոխանցեց Henaran.am լրատվական կայքի լրագրող Լուսին Ղազարյանը, ով  ապրիլյան պատերազմի օրերին երկրապահ կամավոր էր: Բաղանիսի  գյուղապետը նկատեց.«Երբ թիկունքը ամուր է, ապա սահմանը անպարտ է»:

ԵԿՄ անդամ, «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանն էլ, ով մշտապես սահմանապահ մարդկանց կողքին է, նշեց. «Կատարվածը` մեր Զորավար Մանվել Գրիգորյանի և իր որդու էջմիածիցու թասիբի ու հավաքական կերպարի արգասիքն է»:
Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար Մանվել Գրիգորյանի որդին է: Նա 13 տարեկան հասակից եղել է առաջնագծում:

Բաղանիսի գյուղապետը նաև հեռախոսազրույց ունեցա Էջմիածնի քաղաքապետի հետ:

https://www.youtube.com/watch?v=Av17AQEj9Gg&feature=youtu.be

Մանրամասները`տեսանյութում:

22426152_1321012378027497_292676969_o

22426154_1321012271360841_1286821787_o

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ