30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Միամիտների մոտ տպավորություն է ստեղծվում, թե դա վնաս է. Բոստանջյանը՝ ԵՏՄ-ից (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասում է, որ մեր հայերանակիցների մի ստվար զանգված ապրում է ԵՏՄ-ում. սրա մասին պետք է խոսել նախևառաջ, եթե խոսում ենք ԵԱՏՄ-ի օգուտների կամ կորուստների մասին: Այս մասին նա նշեց՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք հաշվի էին առնվել ապագայում սպասվելիք թանկացումները, երբ խոսվում էր ԵՏՄ-ից ակնկալվող օգուտների մասին:

Նա նշեց, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցն է դրվում, իսկ միամիտների մոտ տպավորություն է ստեղծվում, ասում են՝ դա վնաս է, սակայն մենք պետք է օգտվենք ԵՏՄ-ից տրվող առավելություններից:

Հիշեցնենք, որ հունվարից մի շարք ապրանքներ, որոնք ներմուծվում են ԵՏՄ-ից, թանկանալու են, քանի որ դրանց մաքսատուրքերն էլ են թանկանալու:

Վարդան Բոստանջյանն ասաց՝ ԵԱՏՄ-ին միանալը ձեռնտու է, եթե մենք ամեն ինչից աբստրահարվենք: «ՀՀ 3 մլն-ից ավելի քաղաքացի այս պահին բնակվում է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում»:

Նրա խոսքով՝ ոչ թե միայն ապրում են, այլ վաստակում են, եկամուտ են ստանում, ավելին՝ այդ եկամուտներից նրանք մասնավոր տրանսֆերտների ձևով Հայաստան են ուղարկում որոշակի միջոցներ, որոնք ոչ միայն Հայաստանում գտնվողների համար են ցանկալի ու կարևոր, այլ նաև մեր պետության գործառույթների, ինչու չէ՝ նաև տնտեսական աճի առումով:

«Սա ունի նաև քաղաքական երանգ: Եթե մենք ԵԱՏՄ-ի դեմ ունենայինք այլ, կտրուկ և դեմ մոտեցումներ, բնականաբար մենք դժվարացնելու էինք այնտեղ գտնվողների աշխատելու ամբողջ պրոցեսը։ Երկրորդ. խոշոր առումով մենք այս պահին ինչ գործունեություն էլ ծավալում ենք՝ և՛ արտադրության կտրվածքով, և՛ ծառայությունների մատուցման մակարդակով, հասել ենք արտադրական մակարդակի այնպիսի կուլտուրայի, որի պարագայում թեկուզ շոշափողի մակարդակով կարող ենք համագործակցել եվրոպական զարգացած շուկայի հետ»,-եզրափակեց Վարդան Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ