24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում կկիրառվի դուալ կրթական համակարգը

 

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում բավականին նոր ծրագրեր են սկսվել միջին մասնագիտական կրթության ոլորտում», – այսօր    լրագրողների հետ    հանդիպման ընթացքում նշեց  ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։

Վերջինս շեշտեց՝  խոսքը   հիմնականում    վերաբերում   է  միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերն են:

«Այսօր դոնոր կազմակերպությունները մեր ոլորտում արդեն հասել են տասի, իսկ ընդամենը մեկուկես տարի առաջ այդ թիվն ընդամենը մեկ-երկուսն էր»,- շեշտեց բանախոսը։

Վերջինս ընդգծեց՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ իրականացվող դուալ կրթական համակարգը  կիրականացվի փորձարարական կարգով հանրապետության չորս ուսումնական հաստատություններում՝ չորս մասնագիտությունների գծով:

«Դուալ կրթական համակարգըերկակի ուսուցման կամ աշխատանքի ուսուցման վրա հիմնված համակարգ է, որտեղ ուսումնական գործընթացին զուգահեռ կիրականացվի նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցում: Այսինքն հինգօրյա ուսուցման ընթացքում երկու կամ երեք օր ուսանողը կանցկացնի քոլեջում կամ ուսումնարանում, մնացած երկու օրը կանցկացնեն կոնկրետ գործատուի մոտ՝ կոնկրետ մասնագիտության գծով և ավելի պրակտիկ գիտելիքներ կստանա իր մասնագիտական գիտելիքները բավարարելու առումով։

Դուալ կրթական համակարգի պիլոտային ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններն են Տավուշի տարածաշրջանային քոլեջը, այնտեղ իրականացվելու է ճշգրիտ ճարտարագիտությունից ավտոմեխանիկների, ավտոէլեկտրիկների պատրաստման գործընթաց, Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջում իրականացվելու է գինեգործություն, Երևանի հումանիտար քոլեջում՝ տուրիզմ, Շիրակի տարածաշրջանային քոլեջում՝ ՏՏ ոլորտի մասնագիտությունների գծով»,-   նշեց  Արտակ Աղբալյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ