20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքական էլիտան Մարզահամերգային համալիրում է

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում շուտով կսկսվի ՀՀ Անկախության 21-ամյակին նվիրված ՀՀ նախագահի ընդունելությունը:

Այստեղ է Հայաստանի ողջ քաղաքական ու հոգեւոր էլիտան, պատգամավորներ, նախկին ու գործող նախարարներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ: Բոլորը կրում են եռագույնով կրծքանշաններ, բոլորը բարձր տրամադրությամբ են համակված:

Նախկին ԱԺ նախագահ եւ վարչապետ Խոսրով Հարությունյանը օրն սկսել է թոռներին շնորհավորելով, ընտանիքի անդամերի հետ: Անկախության օրը, Խոսրով Հարությունյանի համար մեծագույն արժեք է: “Այսօր մեզնից յուրաքանչյուրը մտովի տեղափոխվում է 1991-ի սեպտեմբերի 21-ը եւ կարող ենք փաստել, թե ինչպիսի մեծ բերկրանք էր ապրում ժոովուրդն այդ օրը: Այս 21 տարիների մեր սխալների եւ սայթաքումների հետը միասին մեր ամենամեծ ձեռքբերումը այդ ոգեւորության առհավատչյան է; Անկախության տոնը մեծ խորհուրդ ունի`արարելու խորհուրդ: Ուրախ եմ, որ մեր սերունդներին բաժին ընկավ այդ պատմական մեծ առաքելությունը”,-նշեց  Խոսրով Հարությունյանը:

Իսկ գործող առողջապահության նախարար ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը ափսոսում է, որ կյանքի մեծ մասն ապրել է ոչ իր երազանքների երկրում.”Չնայած նա էլ մեր Հայաստանն է, մի փոքր ոչ անկախ: Հիմա ես շատ երջանիկ եմ մեր քսանմեկ տարեկան երեխաների համար, որ իրենց կյանքի քսանմեկ տարիները անկախ Հայաստանում են ապրել ու ապրում են”:

Հանդիսությանը մասնակցում են  “Հանրապետական” եւ ՕԵԿ-ական գործիչներ,  “Ժառանգություն” խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ-ից Հրանտ Մարգարյանը, Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ական պատգամավորների մեծ խումբ` Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Ներկա են նաեւԱրցախի նախկին եւ գործող նախագահները, Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպաններ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը:  Այս պահին ելույթ է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ