05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ընկալումների խնդիր է. Շարմազանովը՝ Մարուքյանին (տեսանյութ)

«ՀՀ-ում, ինչպես ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրներում տարբեր քաղաքական գործիչներ ու կուսակցություններ տարբեր գործընթացների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր ընկալումներ, ինչ վերաբերում է քաղաքական ջախջախումներին, սա ևս ընկալումների հարց է. մի կուսակցության համար համապետական ընտրություններում 50 տոկոս հավաքելը կամ Երևանի ընտրություններում 70 տոկոս հավաքելը կարող է համարվել համեստ հաջողություն, իսկ մեկ այլ կուսակցության համար 5 կամ 7 տոկոս հավաքելը կարող է լինել ջախջախիչ հաղթանակ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունից, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկման ժամանակ իրենց խմբակցության 7 անդամներով ջախջախեցին 70 հոգանոց խմբակցությանը՝ ՀՀԿ-ին:

Շարմազանովը նկատեց, որ եթե այդքան շատ են խոսում քաղաքական ջախջախումների, ապա  նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են, իսկ նրանք որևէ համայնքում համայնքապետի թեկնածու չեն առաջադրել. «Իսկ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով ջախջախիչ արդյունքի չեն հասնի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ