Դա ի՞նչ է նշանակում, որ Արտաշես Գեղամյանն Արտաշես Գեղամյանն է. Փաշինյան (տեսանյութ)
«Դա ի՞նչ է նշանակում, որ Արտաշես Գեղամյանն Արտաշես Գեղամյանն է»,-խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով իր ու Գեղամյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ երկրորդ կողմի հայտարարությանը: Գեղամյանը հերքել էր, թե բռունցքներով հարձակվել ու հարվածել է Փաշինյանին՝ ասելով. «Եթե ես բռունցքներով հարձակվեի որեւէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին, որովհետեւ 3,5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել: Եթե միջադեպ լիներ, դիմացինս կհայտնվեր հիվանդանոցում»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում արդեն հայտարարություն արել է: Լրագրողների հետ զրույցում էլ կրկնեց այն, ինչ հրապարակել էր ֆեյսբուքում:
Ի դեպ, այդ ժամանակ խմբակցությունից դուրս եկավ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով այնտեղ էր՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: