29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տեր Հիսուս Քրիստոս, Դու փրկիր ինձ

Ի՞նչ ունես դու, երբ Աստված քեզ հետ չէ,  և ի՞նչ չունես, երբ Աստված քեզ հետ է:

Օգոստինոս Երանելի

Խոնարհություն խնդրելու աղոթք.

Ո՛վ հեզ և սրտով խոնարհ Տեր Հիսուս Քրիստոս, Դու փրկիր ինձ`
Ուրիշներին քննադատելու և դատավճիռներ արձակելու ախտից.
Ուրիշներին փառավորելու և մարդահաճության փափագից.
Մեծարվելու և նախապատիվ դիրք գրավելու բաղձանքից.
Գովեստի և մեծարման խոսքեր լսելու ցանկությունից.
Ինձ նմաններից առավել բարձր երևալու տարատեսակ 
ձևերի դիմելու վտանգից.

Մեծամտությամբ և հպարտությամբ կարողությունս ի գործ դնելու ախտից.
Դու, Ով Հիսուս Քրիստոս, իբրև կյանքիս, սրտիս և ողջ էությանս միակ Տերը, իշխանությունդ տարածիր իմ վրա, և թող ամեն օր Քո ներկայությունը աճի ու շեշտվի իմ մեջ, որպեսզի Քեզ համար ապրեմ և Քեզ համար մեռնեմ սիրով,  և ամեն օր կարողանամ Պողոս Առաքյալի նման համարձակ ասել. ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը` շահ: 

Եթե ապրում եմ,ուրեմն Քրիստոսի խոսքի համաձայն, եթե մեռնում եմ, ուրեմն Նրան հանդիպելու ակնկալիքով: Ամեն: 

Ծովիկ Դավթյանի հանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ