29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի հայհոյեք, մեղք է

Մի մարդ միշտ եկեղեցի էր գնում, աղոթում էր, մասնակցում Սուրբ Պատարագներին. ժամերգություններին, ծոմ էր պահում, սակայն մի թերություն ուներ եկեղեցուց դուրս մարդկանց հետ խոսելիս ամեն երրորդ բառը հայհոյանք էր: Անցնում է բավական երկար ժամանակ: Մի օր Հիսուս երևում է նրան՝ երազում և կեղտոտ բաժակով մաքուր ջուր է տալիս, որ խմի: Մարդը տեսնելով կեղտով պատված բաժակը, զզվում է, քանի որ բաժակի վրա մաքուր տեղ չկար և չի ուզում խմել: Նա հարցնում է Հիսուսին, թե ինչո՞ւ է կեղտոտ բաժակով իրեն ջուր տալիս, մի՞թե հնարավոր չէ մաքուր բաժակով ջուր տալ:

Հիսուս պատասխանում է• դա նույնն է, որ դու ամեն օր եկեղեցում ջերմեռանդորեն աղոթում ես, բայց դրսում՝ հայհոյում: Այս բաժակով չես կարողանում ջուր խմել չէ՞: Հասկանալի է: Իսկ Աստված քո կեղտոտ բերանով հնչած աղոթքները կընդունի՞: Իհարկե՝ ոչ: Մաքրիր բերանդ: «Այն ինչ որ մարդու բերանից մտնում է, մեղք չէ, այլ ինչ որ նրանից դուրս է գալիս, այդ է մեղքը»,- ասում է Հիսուս:

«Մի հայհոյեք»-ասում է Աստծու տասը պատվիրաններից մեկը:

Եկեղեցին թատրոն չի, այլ՝ Աղոթքի Տուն, ուր յուրաքանչյուր հավատացյալ պիտի ինքնամփոփվի, զգաստանա, հոգեպես ամրանա, ուժ առնի, որպեսզի կարողանա դիմանալ կյանքի բոլոր դժվարություններին: Աղոթքի Տուն այցելողը հոգեպես թեթևացած տուն պիտի վերադառնա, եթե ճշմարիտ հավատքով ու սրտանց աղոթք է կատարել: Այնպես աղոթեք, որպեսզի Հիսուս ձեզ այցելի ու մաքուր բաժակով ջուր առաջարկի ձեր ծարավը հագեցնելու համար: Սա կլինի ձեր սրտանց աղոթքի մեծագույն գնահատականը;

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ