ԲՀԿ-ի որոշումը
‘ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն չկա, ԲՀԿ-ն անկախ քաղաքական ուժ է, և ինքն է որոշումներ կայացնում իր համար, կտեսնենք` ինքն ինչ որոշում կկայացանի, համապատասխան վերաբերմունք կլինի’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Պատգամավորը հուսով է, որ ԲՀԿ-ն անկախ քաղաքական դիրքորոշում կունենա, ինչը նրանց շահերից է բխում: Իսկ ԲՀԿ-ն, ըստ Մանուկյանի` շատ լավ գիտակցում է իր շահը և կընդունի իր իսկ շահերից բխող որոշում:
‘Հայ Ազգային կոնգրեսի քաղաքական գործունեությունը թափանցիկ է ու այն, ինչ որ կա, բոլորս դրա մասին գիտենք, դրանից ավել ոչինչ չպետք է փնտրել’,-ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին ասաց Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե ԲՀԿ-ն սատարի գործող նախագահի թեկնածությունը , ՀԱԿ-ը և՞ս այդպես կվարվի մեր հարցին, Փաշինյանը պատասխանեց. “Դուք լավ հումորի զգացում ունեք”:
Henaran.am-ի մյուս հարցին` հնարավո՞ր է Կոնգրեսը սատարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի, Փաշինյանը կրկնեց. “Դուք լավ հումորի զգացում ունեք’: