Ում է տեսնում վարչապետի պաշտոնում Խաչատուր Սուքիասյանը (տեսանյութ)
«Ինձ համար, գիտեք՝ ինչու տարբերություն չկա, որովհետև մեր հասարակությունը պիտի նույնպես լցվի այն գիտակցությամբ, որ երբ որ գնում է ընտրության ու ընտրություն է կատարում այս կամ այն կուսակցությանն, այդ ընտրությունից է կախված լինելու՝ առաջիկա 5 տարին Հայաստանն ով պետք է կառավարի, և դա իրենց ներքին խնդիրն է, միջկուսակցական խնդիր է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք իր համար տարբերություն կա, թե ով կլինի վարչապետ 2018 թվականից՝ նախագահ Սարգսյանը, թե վարչապետ Կարապետյանը:
Ըստ գործարարի՝ կուսակցությունը պետք է այդ որոշումը կայացնի՝ հաշվի առնելով Սահմանադրությունը:
Ամեն դեպքում, Խաչատուր Սուքիասյանը նախընտրում է, որ վարչապետ լինի նա, ով բավականին մեծ փորձ ունի, Հայաստանին արկածախնդրությունից զերծ կպահի: «Պետական ինստիոտցիոնալ գիտակցությունը այդ մարդու մոտ պետք է բավական խորն ու հարուստ լինի»,-նկատեց Խ. Սուքիասյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: