05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա էլ պղծեցին. Հայկական Ժամանակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական draft.am կայքում, որտեղ հանրային քննարկման է դրված Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններամ ոուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, կա նաեւ փաստաթղթի օգտին կամ ընդդեմ արտահայտվելու հնարավորություն։

Հայեցակարգը երեկ ժամը 19:02-ի դրությամբ, ստացել էր 166 «կողմ» ձայն կամ արժանացել Է քվեարկողների 33 տոկոսի հավանությանը։ «Դեմ» ձայների քանակը 338-ն է, կամ հայեցակարգին դեմ է արտահայտվել քվեարկողների 67 տոկոսը։

«Եվս մեկ պատճառ ռուսերենի դասավանդման այս հայեցակարգը շրջանառությունից հանելու հա­մար։ Շատ երկար ժամանակ շաբաթներ շարունակ այս նախագծի օգտին նշված կայքում քվեարկել էր այցելուների ոչ ավել, քան 10%-ը, 90%-ը հստակ դեմ էին։ Մի գիշերվա մեջ այս նախագծի օգտին կողմերի թիվը հասավ գրեթե 60%-ի։ Այս համակարգն էլ բարեհաջող պդծեցին, կրթության ոլորտի փաստաթղթին ոչ վայել գործընթաց»,– գրել է Երեւա­նի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ