29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քրիստոսը խոստացել է

«Ո՞վ ես դու» հարցին վստահ պատասխանիր.  «Աստծու պատկերն եմ»:
Կարդանք այս գոտեպնդող մեկնությունը, որը գրված է մեր մասին, մեզ համար, մեր կրթության ու հոգևոր առաջընթացի համար ու դուրս գանաք յուրաքանչյուրս մեր գործին ու բանին, վստահ լինելով մեր առաքելության մեջ: Աստված մեզ հետ է:

«Սիրելիդ իմ եղբայր, հոգիդ, որը ցանկանում է ազատագրվել, լավ գիտի իր արժեքը: Գիտի, թե որքան զարմանալիորեն մեծ է ինքը, շատ մեծ, որպեսզի նսեմանա մարմնի, միջավայրի կամ դևերի առաջ:
Սիրյալդ Աստծու, այս մասին գաղափար կազմելու համար պետք է, որ զրուցենք իրար հետ: Պետք է հիշենք, որ մարդը միակ արարածն է Աստծու նմանությամբ ու պատկերով ստեղծված (Ծնն. 1.27):

Ուրեմն, երբ քեզ խնդրեն ներկայանալ, ասա հաստատ ու վստահ՝ ես Աստծու պատկերն եմ: Լինելով Աստծու պատկերը՝ դու անմահ ես, ենթակա չես մահվան: Քանի որ, արդյո՞ք հնարավոր է, որ Աստծու, Անմահի նմանությամբ արարված մարդը մեռնի: Տես, թե որքան մեծ ես դու, ավելի մեծ, քան բարձր լեռը, անծայր ծովը, շողշողացող արեգակը ու փայլող լուսինը: Ավելի մեծ ես, քան հսկայական անապատը և լայնածավալ հարթավայրը, և նույնիսկ ավելի մեծ, քան ոչնչացնող ատոմը կամ բնության բոլոր զորությունները:

Այս ամենն անցողիկ է, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Երկինքն ու երկիրը պիտի անցնեն», բայց դու՝ ոչ, քանի որ Տեր Հիսուս Քրիստոս խոստացել է քեզ հավիտենական կյանք (Հովհ.4.14), քեզ՝ Աստծու պատկերիդ»:

Շենուդա Հայրապետ: «Հոգու ազատագրում» գրքից մի հատված

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ