30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայաստան եկած գործարարին կարել է խաբել, «քցել», թալանե՞լ»

ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՀԱՎԱՏԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՔԵՐԻՆ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է․․․
————————————————————————
Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում, արձագանքելով որոշ սփյուռքահայ գործիչների այն հայտարարություններին, թե մի քանի անգամ փորձել են բիզնես հիմնել Հայաստանում, սակայն խնդիրներ են ունեցել, տառացիորեն պատասխանեց, որ «Եթե տան մեզ փաստեր, շատ հետեւողական այդ ուղղությամբ գնալու ենք, որովհետև մենք չենք կարողանալու տնտեսությունը զարգացնենք, եթե սեփականության նկատմամբ վստահություն չլինի, բիզնես կանոնների նկատմամբ վստահություն չլինի, հավասար խաղի կանոնների նկատմամբ վստահություն չլինի, հարկային, մաքսային եւ այլն: Այդ իսկ պատճառով ես շատ բաց եմ»։
Անկեղծ ասած, շատ կցանկանայի հավատալ վարչապետի խոսքերին, սակայն իրականությունն այլ երանգներ ունի։
Առաջիկա օրերի ընթացքում ներկայացնելու եմ այդ «ՓԱՍՏԵՐԸ», թե ինչպես կարելի էր բառիս բուն իմաստով հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով թալանել Հայաստան եկած սփյուռքահային, երբ վերջինս ընդամենը միամտություն էր ունեցել վստահելու որոշ անձանց, ովքեր էլ օգտվելով այդ վստահությունից, մարդու 42 միլիոնանոց թվով երկու հողամասերը վաճառել են, ուշադրություն՝ ընդամենը 800․000 ՀՀ դրամով, մի քանի հազար ԱՄՆ դոլլար արժողությամբ ավտոմեքենան՝ ընդամենը մի քանի հարյուր հազար ՀՀ դրամով։
Ավելին, երբ իրավասու մարմինները փորձում են «գտնել», որ նշված անձի կողմից ստեղծված ընկերությունը, որ զբաղվել է հայկական չրերի արտադրությամբ ու իրացմամբ և դրա համար Երևանի կենտրոնում ստեղծել մի փոքրիկ խանութ, ոչ ավել, ոչ պակաս, ավելի քան 100 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություններ չի կատարել, երբ այդ խանութի ողջ շրջանառությունն, անգամ մեծագույն ցանկության դեպքում, չի կարող գերազանցել մի քանի միլիոն ՀՀ դրամը։
Ավելի՛ն, երբ մեկ ու կես տարի տարբեր ատյաններ դիմելուց հետո դեռևս հարուցված քրեական գործի ո՛չ ընթացքն է երևում, ո՛չ ելքը, երբ դատարան մուտք արված հայցադիմումների վերաբերյալ դատարանի կողմից ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է դրսևորվում։
Տպավորություն է, որ դեռ մի բան էլ սփյուռքահայ գործարարը պետք է շնորհակալություն հայտնի հայկական իրականությանը, որ գոնե կորցրել է ունեցվածքը, և մնացել կենդանի․․․
Այս ամենն այլ կերպ, քան խայտառակություն որակել, հնարավոր չէ։
Քանի դեռ որոշ «Շուստրիների»  թվում է, որ Հայաստան եկած գործարարին կարել է խաբել, «քցել», թալանել, մենք ոչ մի արդյունքի չենք հասնելու, իսկ որևէ հրաշալի ելույթ, նորմալ երկիր կառուցելու մասին, գրոշի արժեք չի ունենա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ